Ղրիմի կամրջի ահաբեկչության գործով անցնողներին ձերբակալել են երկու ամսով
Կիեւյան շրջանային դատարանը մինչեւ դեկտեմբերի 8-ը ձերբակալել է Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության գործով անցնող հինգ մարդու, «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են դատարանում։
«Երեկ Կիեւյան շրջանային դատարանը Ղրիմի կամրջի ահաբեկչական գործողության գործով անցնող հինգ մարդու հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է երկու ամսով՝ մինչեւ դեկտեմբերի 8-ը ձերբակալությունը»,- տեղեկացրել են դատարանում։
Ինչպես տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը՝ հղում կատարելով աղբյուրին, խոսքը Արտյոմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբայի եւ Արթուր Թերջանյանի մասին է։
Երկուսի փաստաբանները հաստատել են իրենց պաշտպանյալների հանդեպ խափանման միջոցի ընտրությունը՝ հրաժարվելով մեկնաբանել գործի այլ մանրամասներ։