Հարավային Կորեան նոր պատժամիջոցներ է սահմանել ԿԺԴՀ-ի դեմ
Հարավային Կորեան միակողմանի որոշում է ընդունել Հյուսիսային Կորեայի 15 ֆիզիկական անձանց եւ 16 հաստատությունների նկատմամբ՝ ի պատասխան բալիստիկ հրթիռների հաճախացած արձակման: Այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի ԱԳՆ-ին:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի՝ աննախադեպ հաճախականությամբ հրթիռային սադրանքների վերջին շարքը…»,-գործակալությունը մեջբերում Է արտաքին գործերի նախարարությանը:
Նշվում Է, որ պատժամիջոցների ցուցակում հայտնվել են նավագնացային ֆիրմաների ու կազմակերպությունների պաշտոնատար անձինք, որոնք կապված են ԿԺԴՀ-ի հրթիռային ծրագրի հետ, ինչպես նաեւ այն անձինք, ովքեր մասնակցել են զանգվածային ոչնչացման զենքի արտադրության համար նյութերի գնումներին:
Գործակալությունն ընդգծում Է, որ Սեուլը ԿԺԴՀ-ի դեմ նոր պատժամիջոցներ Է սահմանել գրեթե հինգ տարվա ընթացքում առաջին անգամ: Լարվածությունը Կորեական թերակղզում ուժեղացել Է վերջին ժամանակներս: Փհենյանը սեպտեմբերի վերջից կանոնավոր կերպով բալիստիկ հրթիռների արձակում Է իրականացնում ի պատասխան Հարավային Կորեայի եւ ԱՄՆ-ի զորավարժությունների: Նաեւ մեծանում են այն անհանգստությունները, որ Հյուսիսային Կորեան կարող Է միջուկային փորձարկում անցկացնել առաջիկայում:
Հարավային Կորեան, Ճապոնիան եւ Արեւմուտքի երկրները քննադատում են նման գործողությունները, հայտարարելով, որ նրանք խախտում են ԿԺԴՀ-ի շուրջ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: