Տոկաևը ԱՊՀ երկրներին կոչ է արել համատեղ արձագանքել նոր ռիսկերին և սպառնալիքներին
ԱՊՀ անդամները պետք է համատեղ արձագանքեն առաջացող ռիսկերին և սպառնալիքներին, այդ թվում՝ ծայրահեղականության և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։ Այս մասին ուրբաթ օրը Համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստում հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։
«Մենք պետք է արագ մշակենք կանխարգելիչ միջոցներ՝ նոր ռիսկերին և սպառնալիքներին արձագանքելու համար: Ղազախստանը կիսում է ԱՊՀ երկրների համատեղ մոտեցումները՝ բարելավելու ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարում համագործակցության կազմակերպչական և իրավական մեխանիզմները: Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնում սերտ համակարգված աշխատանքի համար՝ իրականացնել ծայրահեղականության դեմ պայքարի այսօր ընդունված ծրագրի խնդիրները»,- հանրապետության ղեկավարի խոսքը մեջբերում է Kazinform-ը։
Շարունակվող գագաթնաժողովի օրակարգում ներառված են քաղաքականության, տնտեսության և հումանիտար ոլորտներում ինտեգրացիոն համագործակցության, ԱՊՀ շրջանակներում առևտրային և ներդրումային գործընկերության հետագա զարգացման և անվտանգության հարցեր: