Քանաքեռը հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի. Ավինյանը հանդիպել է բնակիչների հետ
Մայրաքաղաքի՝ շուրջ 20 հազար բնակչություն ունեցող արվարձաններից Քանաքեռն այսօր հանգստի գոտիների հետ կապված խնդիրներ ունի: Տարիների ընթացքում առկա տարածքները կամ մասնավորեցվել են որոշ բնակիչների կողմից, կամ ապօրինի ցանկապատվել ու դարձել զավթած հողամասեր, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով, որ որպես առաջնային խնդիր՝ քանաքեռցիները Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանին նախ այս մասին են տեղեկացնում:
Որպեսզի բնակչի որևէ հարց անպատասխան չմնա՝ փոխքաղաքապետը հանձնարարել է հանդիպումների ընթացքում գույքագրել բոլոր խնդիրներն ու փուլ առ փուլ լուծումներ տալ դրանց: