Իրանում գրանցվել է կորոնավիուսի 285 նոր դեպք
Իրանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 4 նոր դեպք, մահերի թիվը երկրում հասել է 144 հազար 506-ի, հայտնում է IRNA-ն:
Երկրում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 285 նոր դեպք, որից 73-ը հոսպիտալացվել է:
Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ գրանցված 7 մլն 553 հազար 454 դեպքից 7 մլն 328 հազար 557-ը առողջացելկամ դուրս է գրվել հիվանդանոցներից:
123 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: