Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու հենց այս շրջանում որոշեցի տեղափոխվել Արցախ․ Ռուբեն Վարդանյան
Ինձ հաճախ են հարցնում, թե ինչու հենց այս շրջանում որոշեցի տեղափոխվել Արցախ:
Արցախյան 44֊օրյա պատերազմի ժամանակ ես հասկացա, որ Արցախն ինձ համար կարմիր գիծ է։ Այդ մասին ես ասել եմ պատերազմի օրերին՝ 2020 ֊ի հոկտեմբերի 5-ի իմ ուղերձում, այդ մասին ասել եմ Պետրոս Ղազարյանին մոտ մեկ տարի առաջ տված իմ հարցազրուցում (Պետրոս Ղազարյանին Արցախում հարցազրույց տալու իմ առաջարկն, ի դեպ, ուժի մեջ է, և ես նրան սպասում եմ Արցախում)։
Այս մասին հայտնել է Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: