ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
ԿԺԴՀ-ն կրկին բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել, հինգշաբթի հաղորդել է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեն:
«Հյուսիսային Կորեան չպարզված տիպի բալիստիկ հրթիռի արձակում է իրականացրել Ճապոնական ծովի ուղղությամբ»,- փոխանցոեւմ է գործակալությունը։
Հարավկորեական զինվորականների համաձայն, որոնց հղում է անում Yonhap-ը, ԿԺԴՀ-ում հրթիռի ներկայիս արձակումն իրականացվել է Հարավային Կորեայի հետ սահմանների մոտ 10 ինքնաթիռի գիշերային թռիչքից անմիջապես հետո:
Հյուսիսային Կորեան անցած ամսվա վերջից մի շարք հրթիռային փորձարկումներ է անցկացրել, այդ թվում ՝ «Հվասոն-12» միջին հեռահարության բալիստիկ հրթիռ, որն անցել է Ճապոնիայի վրայով՝ հաղթահարելով 4,5 հազար կիլոմետր:
Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները տեղի են ունենում Հարավային Կորեայում լայնածավալ զորավարժությունների ֆոնին, որին մասնակցում է ամերիկյան ավիակիր «Ռոնալդ Ռեյգանի» հարվածային խումբը։