Պենտագոնը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն չի ներգրավվի Ուկրաինայում մարտական գործողությունների մեջ
Հյուսիսատլանտյան դաշինքը չի ներգրավվի Ուկրաինայում ռազմական գործողությունների մեջ, սակայն կշարունակի աջակցել Կիևին և պաշտպանել իր տարածքի յուրաքանչյուր թիզը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Թույլ տվեք մեկ անգամ ևս ասել, որ ՆԱՏՕ-ն սպառնալիք չի ներկայացնում Ռուսաստանի համար և չի ձգտում առճակատման նրա հետ։ Բայց մեր պաշտպանական դաշինքը, ինչպես միշտ, կպաշտպանի ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը։ ՆԱՏՕ-ի գլխավոր խնդիրը չի փոխվել՝ պաշտպանել յուրաքանչյուր դաշնակցի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, և Ամերիկան նախկինի պես խորապես հավատարիմ է այդ խնդրին, և ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցներին, եւ վաշինգտոնյան Հավաքական անվտանգության պայմանագրի 5-րդ հոդվածին»,-ասել Է Պենտագոնի ղեկավարը Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանության նախարարների երկօրյա նիստի ավարտին կայացած մամուլի ասուլիսում: