Պուտինն Աստանայի գագաթնաժողովում «հրաժարվել է» Turan ջրից՝ նախընտրելով ֆրանսիականը (լուսանկարներ)
Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովի շրջանակում պետությունների առաջնորդներին տրված շշալցված ջրերին: Այդ մասին գրում է KazTAG գործակալությունը։
Դատելով Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի մամուլի ծառայության հրապարակած լուսանկարներից՝ նախագահներին տվել են Turan շշալցված ջուր։ Գործակալության թղթակիցը, սակայն, նկատել է, որ բացառություն է արվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ղրղզստանի ղեկավար Սադիր Ժապարովի համար։
Կադրերում երեւում է, որ Պուտինի կողքին դրված է ֆրանսիական Evian ջրի շիշ։ Մինչդեռ Ժապարովն ընտրել է Ղրղզստանում արտադրվող Tien-Shan Legeng ապրանքանիշի ջուրը։
Չնայած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մյուսների պես ստացել է Turan ջուրը, սակայն օգտագործել է առանձին ջրով շիշ՝ առանց պիտակի։