Մակրոնն ասել է, որ իրեն WhatsApp-ով զանգեմ. Զելենսկին պատմել է «այֆոնային դիվանագիտության» մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ մարդկային առումով լավ հարաբերություններ ունի աշխարհի բազմաթիվ առաջնորդների հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնիսկ թույլ է տվել իրեն զանգահարել WhatsApp-ով, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես իսկապես մտերիմ հարաբերություններ ունեմ (Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ) Բորիս Ջոնսոնի, (Լեհաստանի նախագահ Անջեյ) Դուդայի, Լատվիայի և Լիտվայի հետ, նրանց, ում կարող էի զանգահարել: Իսկ Էմանուել Մակրոնն ինձ միշտ ասում է՝ ինձ WhatsApp-ով զանգիր»,- ասել է Զելենսկին գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե քաղաքական գործիչներից ում հետ է մարդկային մակարդակով լավ հարաբերությունների մեջ։
Զելենսկին ընդգծել է, որ պատերազմի պայմաններում պետք է շատ արագ որոշումներ կայացնի և ստեղծված իրավիճակում վարում է այսպես կոչված «այֆոնային դիվանագիտություն», որը նախկինում Ուկրաինան չուներ: Զելենսկու խոսքով՝ ինքը բոլորին խնդրել է խոսել ավելի արագ, ոչ թե հեռախոսազանգեր պատվիրել: