«Ես հրաժարվում եմ ադրբեջանական գազի գնմամբ ֆինանսավորել հայերի կոտորածը». Դենիս Ջորկաեֆ
«Ես ֆրանսիացի եմ, եվրոպացի և հրաժարվում եմ ադրբեջանական գազի գնմամբ ֆինանսավորել հայերի կոտորածը»: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս, Ֆրանսիացի հայտնի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի եղբայր Դենիս Ջորկաեֆը:
Հիշեցնենք, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը փոխըմբռնման հուշագիր է ստորագրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որը նախատեսում է մինչև 2027 թվականը ադրբեջանական բնական գազի ներմուծման ծավալը հասցնել տարեկան 20 միլիարդ խորանարդ մետրի։ Այսպիսով, Ադրբեջանից ԵՄ երկրներ գազի ներկրումը կկրկնապատկվի։ ԵՄ-ը փնտրում է Ռուսաստանի էներգակիրների այլընտրանքային մատակարարող՝ Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի պատճառով։