Իրանն Արաքսի շրջանում խոշոր զորավարժություններ կանցկացնի
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Մոհամմադ Փաքփուրը հայտնել է առաջիկա օրերին երկրի հյուսիսում զորքերի խոշոր զորավարժությունների մասին։ Այս մասին գրում է mehrnews.com-ը:
«Առաջիկա օրերին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի՝ «Իշխանություն» անվանումը կրող զանգվածային զորավարժությունները կանցկացվեն երկրի հյուսիսային սահմաններում՝ Արազի (Արաքս) շրջանում, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տարածաշրջանային «Աշուրա» ռազմակայանի կողմից», հայտնել է զինվորականը:
Նա հայտարարել է, որ խոշոր զորավարժությունների անցկացումը համահունչ է առաքելության իրականացմանը՝ ըստ տարեկան պլանի, որի նպատակն է բարձրացնել ԻՀՊԿ ցամաքային զորքերի մարտական պատրաստվածությունը։