Գերմանիան թողարկել է նոր եվրոպական ՀՕՊ համակարգերի նախագիծը
Գերմանիան թողարկել է նոր եվրոպական ՀՕՊ համակարգերի նախագիծը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Քրիսթին Լամբրեխտը եւ նրա 14 գործընկերներն այսօր՝ հոկտեմբերի 13-ին, Բրյուսելում ստորագրել են European Sky Shield հակաօդային վահան ստեղծելու վերաբերյալ հռչակագիրը։
Լամբրեխտի խոսքով՝ նախագծի նպատակն է «փակել հակաօդային պաշտպանության ճեղքերը»։ Ուկրաինայի դեմ ռուսական պատերազմի ֆոնին նախարարը նշել է, որ աշխարհն ապրում է «սպառնալից մարտահրավերներով լի ժամանակներում»։
«Այժմ կարեւոր է արագ ձեռք բերել Patriot, Iris-T եւ ավելի առաջադեմ հակաօդային պաշտպանության համակարգեր»,-նշել է նա։