Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Աշտարակի բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները հոկտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Նրանք Աշտարակ քաղաքի տարբեր թաղամասերում և Կարբի համայնքում ձերբակալել ու բաժին բերման են ենթարկել 41, 42 և 62 տարեկան երեք տղամարդկանց, որոնք Արագածոտնի մարզի բնակիչ են։ 41-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է՝ 3, 62 տարեկանի մոտ՝ 3,5 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված։
Մարիխուանայի նմանվող զանգված է հայտնաբերվել նաև 42-ամյա տղամարդու խուզարկությամբ։ Այս դեպքում՝ 18 գրամից ավելի քաշով։
Նշանակվել են փորձաքննություններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Հանգամանքները պարզվում են։