Ուկրաինան ՀՕՊ, հրետանու և հրթիռային համակարգերի կարիք ունի․ Պենտագոն
Ուկրաինային անհրաժեշտ է լրացուցիչ հեռահար կրակի ուժ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանի, ասել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«Մենք գիտենք, որ Ուկրաինային դեռևս անհրաժեշտ է լրացուցիչ հեռահար կրակային ուժ, հակաօդային պաշտպանության համակարգեր և հրետանի, ի թիվս այլ հնարավորությունների», - ասել է նա Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում։
Օսթինը երախտագիտություն է հայտնել «դաշնակիցներից և գործընկերներից շատերին, ովքեր ներգրավվել են Ուկրաինայի ինքնապաշտպանության կարիքները ապահովելու գործում՝ հաճախ դրա համար օգտագործելով իրենց զինանոցները կամ իրենց արդյունաբերությունից գնումներ կատարելը»: