Լավրովն ու Միրզոյանը քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակի համակողմանի կայունացմանն ուղղված քայլեր․ ՌԴ ԱԳՆ
Նախարարներ Լավրովը և Միրզոյանը Աստանայում քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, այդ թվում՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և անցկացման հարցեր։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Տեղի է ունեցել մտքերի հանգամանալից փոխանակում տարածաշրջանային խնդիրների շուրջ։ Քննարկվել են Հարավային Կովկասում իրավիճակի համակողմանի կայունացմանն ուղղված քայլեր։
Ընդգծվել է ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին կնքված համաձայնագրերի բոլոր ուղղություններով։