Փաշինյանի շրջապատում ընդամենը 10-15 հոգի են, մնացածի մեջ խմորումներ կան, ցաքուցրիվ վիճակ է․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
ՏեսանյութերՓաշինյանի շրջապատում ընդամենը 10-15 հոգի են, մնացածի մեջ խմորումներ կան, ցաքուցրիվ վիճակ է:
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը․
«Այդ խմբակցությունում մի մասն էլ ընտանիքներում դաստիարակություն ստացած մարդիկ են, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում։ Արտաքուստ դեռ իշխանության բուրգը ուժայինների միջոցով պահպանվում է, սակայն այնտեղ էլ կան խմորումներ, ցաքուցրիվ վիճակ է։ Իշխանությունը գնում է ոչ թե խաղաղության, այլ ՀՀ չգոյության և Արցախը կործանող պայմանագրի»,-նշել է ընդդիմադիր պատգամավորը։
Աղվան Վարդանյանի կարծիքով, այսօր Ստեփանակերտ-Բաքու ուղիղ բանակցություններից խոսող իշխանությունները մի օր էլ կասեն՝ թող Սյունիքի մարզպետն ու գյողապետերը բանակցեն Բաքվի հետ։ Պատգամավորը նշել է, որ ընդդիմության մտորումների շրջանը երկար է տևում, սակայն ի հայտ են եկել 35-40 տարեկան խիզախ ու վճռական մարդիկ, ազգային մտածողությամբ երիտասարդներ, որոնք կարող են Փաշինյանի հեռացման երրորդ պրոցեսը սկսել, եթե մինչև այժմ հայտնի ֆորմատները դա չկարողանան անել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․