ՄԻՊ-ը ՄԱԿ-ի առցանց նիստում ներկայացրել է ադրբեջանցի զինվորականների պատերազմական հանցանքները
Հոկտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեի (CEDAW) 83-րդ նիստի շրջանակներում «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ ՀՀ ազգային զեկույցի առցանց դիտարկման ընթացքում:
Պաշտպանը հանդես է եկել ելույթով և ներկայացրել «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Պաշտպանի հաստատության արձանագրումները։
Իր ելույթում Պաշտպանը անդրադարձել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր կանանց իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորմանը՝ միտված կանանց օրակարգի առաջմղմանը:
Գրիգորյանը ներկայացրել է նաև սեպտեմբերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ կին զինծառայողների նկատմամբ առանձնակի դաժանությամբ իրականացրած պատերազմական հանցանքները՝ պայմանավորված ազգային և գենդերային ատելությամբ, և նշել, որ առավել մտահոգիչ են ադրբեջանցիների կողմից այդ հանցանքները պատկերող տեսանյութերի տարածումը սոցցանցերում։ Նշել է, որ այս սեպտեմբերի 13-ին Հայաստանի վրա ադրբեջանական ագրեսիան անհամաչափորեն ծանր է ազդել հատկապես կանանց ու աղջիկների վրա, ներառյալ հաշմանդամություն ունեցողներին։
Անդրադառնալով Հայաստանում կանանց իրավունքների պաշտպանության ոլորտի զարգացումներին, առկա խնդիրներին և օրենսդրական բացերին՝ Պաշտպանը հանդես է եկել կոնկրետ առաջարկություններով, ի թիվս այլնի.