Պղծել են Պուտինի ծնողների գերեզմանը (լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգում տեղի բնակչուհի Իրինա Ցիբանևային տնային կալանքի են ենթարկել, որը կասկածվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ծնողների գերեզմանը պղծելու մեջ։ Այս մասին հայտնում է քաղաքի դատարանների միասնական մամուլի ծառայությունը։
Միջադեպը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Սերաֆիմովսկի գերեզմանատանը։ Կինը պետության ղեկավարի ծնողների թաղման վայրում նրա հասցեին վիրավորական գրություն է թողել։
Պետերբուրգցու նկատմամբ քրեական գործ է հարուցվել «Մահացածների մարմինների և նրանց թաղման վայրերի պղծում` քաղաքական, գաղափարական, ռասայական, ազգային կամ կրոնական ատելության հիման վրա» հոդվածով։
Դատարանը կասկածյալին տնային կալանքի է ենթարկել մինչև 2022 թվականի նոյեմբերի 8-ը։