Մահացած են գտել «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Արտուրո Վիդալի հորը
Թուրինի «Յուվենտուսի», Մյունխենի «Բավարիայի», կատալոնական «Բարսելոնայի» ու իտալական «Ինտերի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալի հայրը հեռացել է կյանքից:
61-ամյա Էրասմո Վիդալին մահացած են գտել աշխատավայրում՝ Hípico de Santiago ձիարշավարանում: Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է սրտի կաթվածից:
«Մենք տեղեկացանք, որ նա գիշերն է մահացել: Էրասմոն հետևում էր ձիերին, որոնք պատկանում են նրա որդուն: Նա սրտի կաթված է ստացել, և Արտուրոն արդեն գալիս է այստեղ»,- ձիարշավարանի աշխատակիցներից մեկի խոսքերը մեջբերել է ADN-ն:
35-ամյա Վիդալն այժմ խաղում է բրազիլական «Ֆլամենգոյում»: Առաջնության 12 խաղում նա խփել է 2 գոլ: Չիլիի հավաքականում անցկացրած 133 խաղում Վիդալը դարձել է 32 գոլի հեղինակ: