Օգնում ենք մեր մաշկին պայքարել եղանակային փոփոխությունների դեմ
Աշնանը մեր մաշկը դառնում է ավելի չոր և ձեռքվ է բերում թեփոտվելու հակում: Այսպես այն հակազդում է ջերմաստիճանի իջեցմանը և քամոտ եղանակին: Հետևելով մի քանի պարզ կանոնի' Ձեր մաշկը հեշտությամբ կկարողանա հաղթահարել եղանակային փոփոխությունները: Դա կախված է նաև մարսողական համակարգի աշխատանքից:
Խուսափե՛ք քաղցրավենիքից' փոխարինելով այն մրգերով: Շաքարի ավելցուկն արագացնում է կոլագենային թելիկների և էլաստինի քայքայումը, որն էլ արագ հանգեցնում է մաշկի ձգության կորստին:
Խորհուրդ չի տրվում օգտագործել ալկոհոլ և սպիտակ ալյուրից պատրաստված խմորեղեն: Մի՛ չարաշահեք սուրճը և սև թեյը: Դրանք վատ են անդրադառնում մաշկի գույնի վրա: Օգտագործե՛ք մեծ քանակությամբ մաքուր ջուր և բնական հյութեր: Խորհուրդ է տրվում սահմանափակել նաև համեմունքների օգտագործումը: Դրանք խթանում են ճարպային գեղձերի աշխատանքը, որոնք էլ, իրենց հերթին, գրգռում են մաշկը: