Տիգրան Ավինյանը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած այցի մասին
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան այցի նպատակներից մեկը Մ. Ավետիսյան պուրակի բարեկարգման նախագծի մեկնարկն էր:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյան։
«Այգու ընդհանուր բարեկարգման նախագիծը ենթադրում է` առաջնահերթ լուծել պուրակի ոռոգման խնդիրը, այնուհետև իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ Նախագծի նպատակն է դարձնել պուրակը վարչական շրջանի հետաքրքիր մասնիկ և բնակիչների համար ժամանցի վայր:
Պուրակի բարեկարգման աշխատանքները արդեն սկսված են»։