Բաքուն Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը. Բայրամով
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Բիշքեկում հայտարարել է, որ Բաքուն Երևանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխան է սպասում Հայաստանից։
«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես, խաղաղ պայմանագրի կնքմամբ, հաղորդակցությունների բացմամբ եւ սահմանի սահմանազատմամբ», - ընդգծել է Բայրամովը։
Հիշեցնենք՝ Բրյուսելում հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը: