Պահանջում ենք ադրբեջանական զինված ուժերի վերադարձը ելման դիրքեր. Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի տարածքում Ադրբեջանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին:
«Փարիզն աջակցություն է հայտնում Հայաստանին, որի տարածքային ամբողջականությունը խախտվել է: Ֆրանսիան պատրաստակամ է կայունացնելու իրավիճակը, մենք պահանջում ենք ադրբեջանական զինված ուժերի վերադարձը ելման դիրքեր»,- ընդգծել է նախարարը: