Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային. Ավստրիայի ֆինանսների նախարար
Ռուսաստանի դեմ պատժամիջոցները վնաս են հասցրել Եվրոպային. Ավստրիայում դա զգացել են ե՛ւ ձեռնարկությունները, ե՛ւ մասնավոր տնտեսությունները, ամենից առաջ, Էներգամատակարարման ոլորտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Ավստրիայի ֆինանսների նախարար Մագնուս Բրուները՝ հոկտեմբերի 12-ին խորհրդարանում հանդես գալով 2023 թվականի բյուջեի շուրջ ճառով:
«Այո՛, պատժամիջոցները մեզ վնաս են հասցրել Եվրոպայում, ամենից առաջ դրանք խստորեն ներգործել են Ռուսաստանի վրա… Այո, մենք բոլորս, բայց ամենից առաջ Ավստրիայի մասնավոր տնտեսությունները եւ ձեռնարկությունները, զգում ենք (պատժամիջոցների) ազդեցությունը… ամենից առաջ, Էներգետիկական ոլորտում: Եվ դա հարկավոր Է ազնվորեն ասել»,-հայտնել Է նախարարը:
Նա հավելել Է, որ պատժամիջոցները, որոնք մինչեւ հիմա սահմանել Է Եվրոպան, «չեն փակել գազի ծորակը» Ռուսաստանից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: