Իսպանիայում աղիների առաջին փոխպատվաստումն են կատարվել մահացած մարդուց
Մադրիդի Լա Պասի իսպանական համալսարանական հիվանդանոցի բժիշկները մահացած մարդու աղիների առաջին փոխպատվաստում են կատարել, հաղորդում է Cadena SER ռադիոկայանը։
Ըստ ռադիոկայանի տվյալների՝ օրգանը ստացել է աղիքային անբավարարությամբ տառապող 13 ամսական աղջիկը։ Կատարված վիրահատությունը Լա Պասի հիվանդանոցը դարձնում է Իսպանիայում միակ բժշկական հաստատությունը, որը լիազորված է իրականացնել մանկական բոլոր տեսակի փոխպատվաստումներ։
Հաշվի առնելով օրգանի առանձնահատկությունները՝ ասիստոլիկ դոնորի աղիքները նախկինում երբեք չեն օգտագործվել փոխպատվաստման համար:
Աղջիկը արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։ Նա իրեն լավ է զգում։