ԱԴԾ-ն Մոսկվայի մարզում Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել
ՌԴ ԱԴԾ-ն Մոսկվայի մարզում Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչություն է կանխել։
«Բերման է ենթարկվել 1972 թվականին ծնված Ուկրաինայի քաղաքացին, որն Ուկրաինայի հատուկ ծառայությունների հանձնարարությամբ ավտոմեքենայի պահոցում Կիեւից Էստոնիայի տարածքով տարանցիկ փոխադրվող «Իգլա» զենիթահրթիռային համակարգեր է մատակարարել Ռուսաստան»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կասկածյալը ընդունել է մեղքն ու համագործակցում է հետաքննության հետ։
Հարուցվել է քրեական գործ՝ կազմակերպված խմբի կողմից ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու եւ պահելու հոդվածով։ Ստուգվում է ուկրաինացու մասնակցությունն այլ հանցագործություններին։