Ջենիֆեր Լոպեսը թողարկել է իր առաջին երկլեզու գիրքը
Երգչուհի, դերասանուհի եւ պարուհի Ջենիֆեր Լոպեսը՝ սոցիալական ցանցերի իր էջերում հայտնել է՝ դերասան Ջիմի Ֆելոնի հետ համատեղ գրված Con Pollo: A Bilingual Playtime Adventure մանկական գրքի մասին:
Գիրքը նպատակ ունի իսպաներեն սովորեցնել երեխաներին՝ զվարճալի պատկերների միջոցով սովորեցնելով հիմնական բառապաշարը: Հարցազրույցներից մեկում Ջիմի Ֆելոնն ասել է, որ երգչուհու հետ մանկական գիրք գրելու գաղափարը ծագել է այն բանից հետո, երբ նրան խնդրել է NBC-ի The Tonight Show-ից բացի այլ նախագծերում եւս աշխատել միասին:
Հավերի արկածների մասին պատմող գիրքը անգլալեզու է՝ իսպաներեն թարգմանությամբ, ինչը օգտակար է լեզուն սովորող երեխաների համար:
«Իմ առաջին մանկական գիրքը Ջիմի Ֆելոնի հետ: Հպարտանում եմ մեզանով»,- գրել է Լոպեսը։