Բրիտանիայում տղամարդ է ձերբակալվել, որը դաժանությամբ սպանել է մի քանի որորների
![](/timthumb.php?src=disc/12-10-22/0d210daf33f30ad465bb0e1db0b2ce1e.jpg&w=450)
Բրիտանիայում տղամարդ է ձերբակալվել, որը դաժանությամբ սպանել է մի քանի որորների, գրում է Daily Star-ը։ Տղամարդը չի կարողացել բացատրել, թե ինչ վատ բան են իրեն արել թռչունները։
41-ամյա Թերենս Ջոնսթոնը, ըստ ոստիկանության, ծայրահեղ դաժանությամբ սպանել է մի քանի որորների։
Դատարանը տղամարդուն դատապարտել է 16 շաբաթվա ազատազրկման։
«Սա սարսափելի դեպք է, եւ ես ուրախ եմ, որ Ջոնսթոնը դատապարտվել է իրական ժամկետով։ Նրա գործողությունները արդարացում չունեն»,-ասել է բնապահպան Փիթեր Բեյքերը։