Թշնամին կրկին կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ
Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ը։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է:
Հայկական կողմը կորուստներ չունի:
Այս պահի դրությամբ իրավիճակը հարաբերականորեն կայուն է: