Բրիտանացին հանուն հոգեկան առողջության 300 մորմ է տուն բերել
Բրիտանացի Ահարոն Ֆինիքսը հոգեթերապեւտի առաջարկով 300 մորմ է տուն բերել, գրում է Daily Star-ը։
Դեպքը տեղի է ունեցել Բրիստոլում։
Տղամարդու մոտ ախտորոշվել է երկբեւեռ խանգարում, որից հետո նրա թերապեւտը խորհուրդ է տվել նրան ինչ-որ հոբբի գտնել՝ հանուն հոգեկան առողջության։
Արդյունքում տղամարդը սկսել է սարդեր հավաքել։ Այս պահին բրիտանացին ունի մոտ 300 մորմ։