ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի վրա թռիչքներից զերծ գոտի ստեղծելու հարցում
ՆԱՏՕ-ն մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը Ուկրաինայի վրա թռիչքներից զերծ գոտի ստեղծելու հարցում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիաննա Սմիթը՝ հոկտեմբերի 12-13-ին Բրյուսելում դաշինքի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների նիստից առաջ կայացած ճեպազրույցում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն ու գլխավոր քարտուղարը շատ պարզ էին պատերազմի սկզբից։ Մենք ունենք միասնական դիրքորոշում։ Կարևոր է, որ ՆԱՏՕ-ն չդառնա այդ հակամարտության կողմ։ Դա հակամարտություն է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ ՆԱՏՕ-ն պաշտպանական ռազմական դաշինք է։ Ես փոփոխություններ չեմ տեսնում այդ դիրքորոշման մեջ, - նշել է Սմիթը Ուկրաինայի՝ օդային տարածքում թռիչքներից զերծ գոտի ստեղծելու անհրաժեշտության մասին հարցին։