Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի Օսմանիե նահանգում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Օսմանիեի նահանգապետ Էրդինչ Յըլմազը «Անադոլու» պետական լրատվական գործակալությանը հայտնել է, որ վնասների կամ զոհերի մասին «բացասական հաղորդումներ» չի ստացել։
Վերջինս հավելել է, որ վթարային բրիգադները դեռ աշխատում են հնարավոր վնասները բացահայտելու համար: