Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 406 նոր դեպք
Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 քաղաքացի, մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 144 հազար 498-ի:
Այս մասին հայտնում է IRNA-ն: ԻԻՀ-ում վերջին 1 օրում գրանցվել է վիրուսի 408 նոր դեպք, 84 մարդ հոսպիտալացվել է: Երկրի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ գրանցված ընդհանուր 7 մլն 552 հազար 812 դեպքից 7 մլն 328 հազար 152-ը առողջացել կամ դուրս են գրվել հիվանդանոցներից: 121 պացիենտ ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 65 մլն 99 հազար 885 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 58 մլն 502 հազար 327 քաղաքացի, իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 31 մլն 269 հազար 552-ի: