Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 4-ի
Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է չորսի, որոնց թվում է Մոսկվայի բնակիչը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։
«Ըստ թարմացված տեղեկատվության՝ չորս մահացած կա, այդ թվում՝ մոսկվացի դատավոր»,- ասել է աղբյուրը։
Իրավիճակին ծանոթ մեկ այլ գործակալության ներկայացուցիչը նույնպես հաստատել է, որ հարձակման հետևանքով չորս մարդ է զոհվել:
Հոկտեմբերի 8-ի վաղ առավոտյան պայթյուն է որոտացել Ղրիմի կամրջի վրա՝ պայթեցվել է բեռնատարը, որից հետո անցումի երկաթուղային հատվածի երկայնքով ընթացող գնացքի վառելիքով յոթ ցիստեռն է բռնկվել։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության դեպքի առթիվ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ղրիմի կամրջի պայթեցումն իրականացնողներն ու պատվիրատուները Ուկրաինայի հատուկ ծառայություններն են։