Մի քանի օրում հայտնաբերվել է փայտանյութով բարձված 10-ից ավելի տրանսպորտային միջոց (տեսանյութ)
ՏեսանյութերՊարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման ոստիկանները շարունակում են հետևողական պայքարը ապօրինի ծառահատումների դեմ։ Օրերս նրանք հայտնաբերել են տարբեր մակնիշների 10-ից ավելի տրանսպորտային միջոց, որոնք բարձված են եղել տարբեր ծավալի փայտանյութով։
Հոկտեմբերի 6-ին և 7-ին պարեկները հայտնաբերել են երկու «Զիլ», որոնք բարձված էին ընդհանուր մոտ 17 խորոնարդ մետր փայտանյութով։ Ընդ որում՝ մի դեպքում փայտանյութը քողարկված էր պարկերով։ Հոկտեմբերի 6-ին հայտնաբերել են նաև «Ֆորդ» մակնիշի երեք բեռնատար։ Մեքենաները բարձված էին տարբեր տեսակի փայտանյութով՝ ընդհանուր մոտ 8,5 խորանարդ մետր, իսկ հոկտեմբերի 7-ին հայտաբերել են նաև «ՄԱԶ» մակնիշի բեռնատար՝ բարձված մի քանի խորանարդ մետր հաճարենիով և բոխիով։
Լոռու պարեկները հոկտեմբերի 6-ին և 7-ին մարզի տարբեր հատվածներում հայտնաբերել են նաև «ԳԱԶ» մակնիշի բեռնատարներ, որոնք ևս բարձված էին տարբեր տեսակի ու ծավալի փայտանյութով:
Լոռու պարեկները հայտնաբերել են նաև այլ մակնիշների տրանսպորտային միջոցներ, այդ թվում՝ թեթև մարդատար մեքենաներ, որոնց բեռնախուցն ու սրահները բարձված էին փայտանյութով։ Մասնավորապես, «Մերսեդես», «Օպել», «Վոլգա» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաներում հայտնաբերվել է ընդհանուր 8 խորանարդ մետր փայտանյութ։
Տրանսպորտային միջոցները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածքներ։ Ապօրինի ծառահատումների դեմ պայքարը շարունակվում է: