Պուտինն ու Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին
Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնել են մասնակցել G20-ի գագաթնաժողովին, որը տեղի կունենա նոյեմբերին Բալիում։ Այս մասին գրում է kommersant.ru-ն:
«Մեր հրավերի արձագանքը դեռ դրական է», - ասել է Մարսուդին Ջակարտայում կայացած մամուլի ասուլիսում: