Սոթքի զորամասի պայթյունից հետո զինծառայողները հաստատվել են չբնակեցված տներում․ Հրապարակ
Սեպտեմբերի 13-ին Գեղարքունիքի Սոթք համայնքում գտնվող զորամասը պայթել էր թշնամու կրակոցից․ պայթյունի հետեւանքով կային տուժողներ։
Զորամասի կողքի գյուղերից մեկի բնակիչը մեզ ասաց, որ այդ դեպքից հետո, զորամասի զինծառայողները տարբեր գյուղերի չբնակեցված տներում են հաստատվել․ «Եկել են, տեսել են, որ տանը մարդ չի ապրում, զինվորները տեղավորվել են։ Գուցե պայմանագրայիններ են, կարող ա շարքայիններ՝ ես չգիտեմ, բայց գիտեմ, որ պայթյունից հետո էդ էրեխեքը գյուղերի տներում են մնում»։