Ճապոնիան 2,5 տարում առաջին անգամ վերացնում է զբոսաշրջիկների մուտքի սահմանափակումները
Ճապոնիան 2,5 տարում առաջին անգամ վերացնում է զբոսաշրջիկների մուտքի սահմանափակումները, որոնք սահմանվել էին կորոնավիրուսային համավարակի բռնկման հետ կապված։
Գործնական եւ կրթական նպատակով մուտքի համար սահմանված սահմանափակումների մեծ մասը հանվում է։
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները նույնպես ավելի մեղմ են դարձել։ Երկիր մտնողներին բավական է ներկայացնել ԱՀԿ-ի կողմից ճանաչված պատվաստանյութերից մեկով եռակի պատվաստման վկայական կամ բացասական ՊՇՌ թեստ, որն արվել է ոչ շուտ, քան մեկնելուց 72 ժամ առաջ։ Չեղյալ է հայտարարվել նաեւ օրական մինչեւ 50 000 մարդ մուտքի ներկայիս սահմանաչափը։