«Ահաբեկիչների հետ չի կարելի բանակցել». Վոլոդինը Զելենսկուն համեմատել է Ուսամա բեն Լադենի հետ
ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ արևմտյան քաղաքական գործիչները, ովքեր աջակցում են Ուկրաինայում Վլադիմիր Զելենսկու ռեժիմին, հովանավորում են ահաբեկչությունը։
«Ուկրաինայի նախագահը, հրաման տալով ահաբեկչություններ իրականացնել, հավասարվեց Ուսամա բեն Լադենին և միջազգային այլ ահաբեկիչներին: Զելենսկու ռեժիմին աջակցող արևմտյան քաղաքական գործիչները հովանավորում են ահաբեկչությունը: Ահաբեկիչների հետ չի կարելի բանակցել», - գրել է Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Նա ընդգծել է, որ Զելենսկու գործողությունները հանգեցրել են Ուկրաինայի ժողովրդի տառապանքներին, որոնք «պատանդ են նրա նացիստական քաղաքականությանը»։