Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները 79 մլն դոլարով առանձնատուն են գնել՝ հերցոգուհի Քեթրինին և արքայազն Ուիլյամին մոտ լինելու համար
Վիկտորիա և Դևիդ Բեքհեմները որոշել են տեղափոխվել՝ ընտրելով ավելի մոտ տուն հերցոգուհի Քեթրինին և արքայազն Ուիլյամին: Նրանք գնել են 79 մլն դոլար արժողությամբ հինգհարկանի առանձնատուն Քենսինգթոնյան պալատի մոտ:
Բեքհեմներն ընկերացել են արքայական ընտանիքի հետ 2007 թ., իսկ 2011 թ. նրանց հրավիրել էին Ուիլյամի և Քեյթի հարսանիքին:
Հիշեցնենք, որ նրանց Բեքինգեմյան պալատը վաճառվել էր մեկ ամիս առաջ՝ 9.5 մլն ֆունթ սթեռլինգով: Այդ ժամանակից ի վեր Բեքհեմների ընտանիքն ապրում էր վարձու բնակարանում: