Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են եկել «աստվածային» կոկորդիլոսի հուղարկավորությանը
Հնդկաստանում հարյուրավոր մարդիկ են եկել «աստվածային» կոկորդիլոսի հուղարկավորությանը, որը տասնամյակներ շարունակ ապրել է հինդուական տաճարում։
Տաճարի քարտուղար Ռամաչանդրան Բհաթն ասել է, որ Բաբիա կոկորդիլոսը պահպանում էր Կերալայի հարավային նահանգում գտնվող շատ հարգված Շրի Անանտապադմանաբհա Սվամի տաճարը՝ գրեթե 80 տարի թաքնվելով տեղի լճում:
Հարգված սողունին երկուշաբթի վաղ առավոտյան անշնչացած գտել են լճում այն բանից հետո, երբ, ըստ տեղեկությունների, նա մի քանի օր չի կերել:
Բաբիան համարվում էր աստվածային, քանի որ նա երբեք չէր հարձակվում որեւէ կենդանու կամ մարդու, այդ թվում՝ երեխաների վրա, որոնց բերում էին լճի ափ, որպեսզի նրանք դիպչեին սողունին՝ նրա օրհնությունները ստանալու համար:
Շատերը կարծում էին, որ նա գոյատեւել է շնորհիվ «պրասադի»՝ բրնձի եւ արմավենու շաքարի սուրբ չափաբաժին, որը օրհնվել եւ օծվել է տաճարի քահանաների կողմից, բայց Բհաթն ասել է, որ համաձայն չէ այս պնդման հետ, «քանի որ լճում ձկներ կան»:
Թեփուկավոր դիակը զարդարվել է ծաղիկներով եւ օրհնվել՝ նախքան ամբոխի միջով տեղափոխելը եւ տաճարի տարածքում թաղելը: