Տղամարդը զուգարան գնալիս դարձել է վագրի զոհ
Հնդկաստանի Բիհար նահանգում գտնվող վագրերի արգելոցի մոտ գյուղացիները ցույցեր են կազմակերպել այն բանից հետո, երբ 35-ամյա տղամարդը հոշոտվել է վագրի կողմից: Այս մասին հայտնում է Hindustan Times-ը։
Սանջայ Մահատոն գնում էր զուգարան, երբ նրա վրա վագրը հարձակվեց։ Տղամարդը մահացել է գիշատչի ատամների մեջ: Ըստ ազգային պարկի ղեկավարության ներկայացուցիչ Նեշամանի Կ.-ի, ավելի վաղ նույն վագրը սպանել էր 12-ամյա երեխայի։ «Միայն այս վագրն արդեն չորս մարդու է սպանել։ Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները գիշատչին որսալու համար։ Բայց հորդառատ անձրևների պատճառով գործողությունը հեշտ չէ»,- պարզաբանել է նա։
Տեղի բնակիչներն սկսել են բողոքել և պաշտոնյաներին մեղադրել անգործության մեջ: Բողոքի ակցիայի ժամանակ նրանք վնասել են Անտառային ռեսուրսների վարչության մեքենան և հարձակվել անտառտնտեսության աշխատակից Սուջիտ Կումարի վրա։ Կումարին հաջողվել է փախչել իրեն շրջապատող ամբոխից։
Անտառային ռեսուրսների վարչությունը մասնագետների թիմ է կազմակերպել վագրին որսալու և բռնելու համար։ Գերատեսչությունում ընդգծել են, որ մոտ են վագրին բռնելուն, սակայն նա արդեն երկու անգամ փախել է նրանցից։ Շրջանային դատավորն ասել է, որ պաշտոնյաները փորձել են տեղեկություն փոխանցել անվտանգության միջոցառումների մասին, որոնց պետք է հետևել: