Երկուշաբթի 12 ուկրաինացի է զոհվել ռուսական հարվածների հետևանքով. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ երկուշաբթի օրը Ուկրաինային հասցված զանգվածային հարվածների հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել:
Ցավոք սրտի, այս ահաբեկչությունից այսօր 12 մարդ է զոհվել, ավելի քան 80-ը վիրավորվել կամ վնասվածք են ստացել»,- տեսաուղերձում ասել է Զելեսնկին։
Ռուսական 84 հրթիռներից, որոնք թշնամին արձակել է Ուկրաինայի դեմ, 43-ը խոցվել են, նշել է Զելենսկին։
«Ռուսական 24 անօդաչու թռչող սարքերից 13-ը խոցվել են, և դրանից հետո անգամ տասը րոպեն մեկ հաղորդագրություն եմ ստանում իրանցի «շեհիդների» կործանման մասին»,- ասել է Ուկրաինայի նախագահը։