Ինչպես են ադրբեջանցի զինվորականները ոչխարի հոտ գողանում Հայաստանի տարածքից (տեսանյութ)
Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներրխուժած ադրբեջանցի զինվորականները Հայաստանի տարածքից ոչխարի հոտ են գողացել: Համապատասխան տեսանյութը տարածվել է ադրբեջանական տելեգրամյան ալիքներում:
Հիշեցնենք, որ Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը հայտնել էր, որ թշնամիները Գորիսի տարբեր բնակավայրերից նաև քաղաքացիներին պատկանող ձիեր ու մեքենաներ են հափշտակել, Իշխանասարից՝ 6060 մանր եղջերավոր անասուն և հովիվների 8 տնակ:
«Մեր հովիվները հիմնականում Իշխանասարի հատվածում են ոչխարներին արածացնում, երբ պատերազմական իրավիճակ է սկսվել, թշնամին ոչխարները տարել է, հովիվները տնակներում էին գիշերում, հիմա չկան դրանք»,-ասել էր Յոլյանը: