Ինչու Բեքմեզյանը հեռացավ ԲԴԽ-ից. ի՞նչ կանեն մյուս անդամները. Հրապարակ
Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը քիչ առաջ հայտնեց, որ որոշել է դադարեցնել Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները, ինչի համար դիմում է ներկայացրել Խորհրդին։
Պատճառների մասին նա նշել է, որ դրանք խորքային են և ինստիտուցիոնալ են։
Մենք տեղեկացանք, որ նրա հեռանալը, մասնավորապես, կապված է Կարեն Անդրեասյանի գալու հետ։ Վերջինիս աշխատանքային առաջին օրն է եղել այսօր ԲԴԽ֊ում, նա եւ Բեքմեզյանը որոշակի անհամաձայնություններ են ունեցել, ինչի հետևանքով էլ Գրիգոր Բեքմեզյանը դիմում է ներկայացրել։
Մենք նաեւ տեղեկացանք, որ ԲԴԽ մյուս անդամները չեն պատրաստվում հետեւել Բեքմեզյանի քայլին. նրանք շարունակելու են աշխատանքը ԲԴԽ֊ում։