Սիլվի Բարկովան՝ երեխային Հայաստանում ունենալու, սեռի եւ զգացողությունների մասին
Օրերս դերասանուհի Սիլվի Բարկովան, ով ամուսնությունից հետո բնակություն է հաստատել է Հնդկաստանի Մումբայ քաղաքում իր երկրպագուներին հայտնել է գեղեցիկ կարգավիճակի մասին: Դերասանուհին շուտով որդի է ունենալու:
ArmLur.am-ի հետ զրույցում Սիլվին, խոսելով զգացողությունների մասին, ասաց, որ զգում է իրեն հիասքանչ ու հիասքանչ զգալու պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանում է, եւ ի ուրախություն նրա՝ երեխային լույս աշխարհ կբերի հենց հայրենիքում:
Անդրադառնալով սեռի ընտրությանը՝ դերասանուհին նշեց. «Ինչպես բոլոր զույգերի մոտ նախընտրությունը նույնն է՝ ամուսինս տղա էր ուզում, իսկ ես ՝ աղջիկ»,-նշեց դերասանուհին:
Իսկ ինչ վերաբերվում է երեխայի անվան ընտրությանը, դերասանուհին ասաց, որ նախապես մի քանի անուն որոշել են, քննարկել, բայց դեռ վերջնական ընտրություն չեն կատարել, ինչպես դերասանուհին է ընդգծում, դեռ ժամանակ ունեն կորոշեն: