Աղոթում եմ ձեզ համար Սուրբ Երկրում. Պուգաչովան Իսրայելից դիմել է երկրպագուներին
Երգչուհի Ալլա Պուգաչովան Իսրայելից դիմել է իր երկրպագուներին, գրում է thevoicemag.ru-ն՝ մանրամասնելով, որ 73-ամյա երգչուհին խոսել է գլխավորի մասին:
Երգչուհին այժմ Իսրայելում ապրում է 46-ամյա ամուսնու՝ կատակերգու և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինի և երկու երեխաների՝ 9-ամյա երկվորյակներ Լիզայի և Հարրիի հետ:
Երգչուհին դիմել է երկրպագուներին, որոնք նրա ջերմ խոսքերն են ուղղել Ռուսաստանից արտագաղթելուց հետո:
«Շնորհակալ եմ երկրպագուների իմ բազմամիլիոնանոց բանակին սիրո և աջակցության, ճշմարտությունը ստից տարբերելու ունակության համար: Աղոթում եմ ձեզ և խաղաղության համար Սուրբ Երկրում: Ես երջանի՛կ եմ»,- ասել է Պուգաչովան, որը ՌԴ-ից հեռանալուց հետո բախվել է ատելության ալիքի:
Հիշեցնենք, որ Պուգաչովան և Գալկինն Ուկրաինայում պատերազմի ֆոնին իրենց անհամաձայնությունն են հայտնել ՌԴ ղեկավարության քայլերին, ինչից հետո Գալկինը ներառվել էր օտարերկրյա գործակալների ցանկում: