Հայտնի են Տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները
Տնտեսագիտության Նոբելյան մրցանակն այս տարի շնորհվել է ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի նախկին նախագահ Բեն Բեռնանկեին և ամերիկացի հետազոտողներ Դուգլաս Դայմոնդին և Ֆիլիպ Դիբվիգին՝ բանկերը, ֆինանսական ճգնաժամերի պատճառներն ու հետևանքներն ուսումնասիրելու համար։
Ինչպես գրում է bbc.com-ը, Տնտեսագիտության ոլորտում ձեռքբերումների համար Նոբելյան մրցանակի շնորհումն ազդադարում է հոկտեմբերի սկզբին անցկացվող Նոբելյան շաբաթվա ավարտը:
Այս մրցանակն ի սկզբանե ներառված չէր Ալֆրեդ Նոբելի կտակում։ Այն սկսել է շնորհվել 1969 թվականին՝ Շվեդիայի բանկի նախաձեռնությամբ։