Զելենսկին հայտարարել է G7-ի շտապ հանդիպմանը նախապատրաստվելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ պայմանավորվել Է G7-ի շտապ հանդիպման շուրջ, հույս ունի հանդես գալ այնտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«G7-ը նախագահող Գերմանիայի կանցլեր Շոլցի հետ պայմանավորվել ենք խմբի շտապ նիստ գումարելու շուրջ: Պլանավորվել Է իմ ելույթը»,-Զելեսնսկին գրել Է Twitter-ում:
Նա հավելել Է, որ Շոլցի հետ նաեւ քննարկել Է ՌԴ-ի վրա ճնշումը ուժեղացնելու եւ վնասված ենթակառուցվածքը վերականգնելու գործում օգնելու հարցը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: